Մշակվում է Աննա Ասատրյանի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի վարչական տարածքում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծ
մայիսի 18, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Աննա Ասատրյանի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով «Վալերի Եվրեյան» ԱՁ-ի ձկնաբուծարանից հեռացվող ջրեր 119,9 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 22-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: