Հայտարարություններ

Մշակվում է «Ագրո Պրոմ» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի վարչական տարածքում ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

մարտի 19, 2026

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ․N 1332-Ն և ՀՀ  Կառավարության 07.03.2003թ. N 217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ագրո Պրոմ» ՍՊԸ-ի՝  Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի վարչական  տարածքում 14.0 հեկտար ջերմոցային տնտեսության գյուղատնտեսական/ոռոգման նպատակով 1 գործող հորատանցքից 9.31 լ/վ  ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:

 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի  մարտի 23-ին՝  ժամը  16։00-ին,  Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում: