Հայտարարություններ

Մեկնարկել է «SET Award 2027» մրցանակաբաշխության հայտերի ընդունումը

նոյեմբեր 27, 2026

Գերմանիայի էներգետիկ գործակալության «Start-up Energy Transition» (SET) նախաձեռնությունը հայտարարել է «SET Award 2027» մրցանակաբաշխության հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Նախաձեռնության նպատակն է խթանել էներգետիկ անցման ոլորտում նորարարությունները, աջակցել կայուն զարգացմանն ուղղված բիզնես մոդելներին և նպաստել էներգետիկ ու կլիմայական տեխնոլոգիաների զարգացմանը։
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել էներգետիկայի և կլիմայական տեխնոլոգիաների ոլորտներում գործունեություն ծավալող ստարտափներն ու զարգացող ընկերությունները։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է։
Մրցանակաբաշխության պայմանների, մասնակցության կարգի և հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ «SET Award» նախաձեռնության պաշտոնական կայքում՝ https://www.startup-energy-transition.com/set-award/set-award-2026 /  ։