Հանրային լսում

«Դաշտէներգո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դաշտադեմ բնակավայրում 6,65ՄՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

մարտի 26, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026թ. ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին,  Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «Դաշտէներգո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դաշտադեմ բնակավայրում 6,65ՄՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային երկրորդ լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218