Հանրային լսում
փետրվարի 19, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի 2 հողամաս հասցեում «Ծովինար 1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Մարտունու համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218