«ՊԱՎԵԼՏՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի մարզի Պեմզաշենի պեմզայի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
մայիսի 06, 2026
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի մայիսի 22-ին ժամը 12.00-ին՝ Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՊԱՎԵԼՏՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի մարզի Պեմզաշենի պեմզայի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Արթիկի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am) հեռ. 011 220 218