մարտի 31, 2026
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշման հավելվածի՝ 2026 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 11:30-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Ա. Սարգսյան փ. 5) և ժամը 14։30-ին Արագածոտնի մարզպետի նստավայրում (հասցե՝ ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4) տեղի կունենա «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ՌԷԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում) :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Երևանի քաղաքապետարանի, Աշտարակի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու կամ առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218