Հանրային լսում

«Յունայթեդ քոնսթրուքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Լերմոնտովոյի գաբրոների հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ

ապրիլի 08, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի  նոյեմբերի  19-ի  N 1325-Ն (խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշման հավելվածի՝ 2026 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 11:30-ին, Լերմոնտովոյի համայնքապետարանում տեղի կունենա «Յունայթեդ քոնսթրուքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Լերմոնտովոյի գաբրոների հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ  հանրային լսում:  
      Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Լերմոնտովոյի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218