Հանրային լսում
մայիսի 18, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի  և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 10:00-ին Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա Մխչյան բնակավայրի 11/1 հողամաս հասցեում նախատեսվող  ջերմոցային տնտեսության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության  վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Արտաշատի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218