հունիսի 29, 2026
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի նիստերի դահլիճում /Ա. Մանուկյան 5ա հասցեում/ տեղի կունենա «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Գեղանուշ գետի տեղափոխման թունելի վերանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Կապանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am) հեռ. 011 220 218: