հուլիսի 09, 2026
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշման հավելվածի՝ 2026 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Մեծ Սարիար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի վարչական տարածքում 100 հա անտառապատման ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Ախուրյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am) հեռ. 011 220 218: