հուլիսի 30, 2026
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ՝ «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց 12 հողամաս հասցեում և ժամը 11։30՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց 14 հողամաս հասցեում նախատեսվող բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ 2-րդ հանրային լսումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am) հեռ. 011 220 218: