Հանրային լսում
փետրվարի 20, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2026թ. մարտի 6-ին՝ ժամը 12:30-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ա-Ս Փաուեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի Աղլի քռա 1 հողամաս հասցեում «Ծովինար-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Մարտունու համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218