Հանրային լսում
մայիսի 07, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի  նոյեմբերի  19-ի  N 1325-Ն (խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշման հավելվածի՝ 2026 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 14:30-ին, Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածավանի ցեմենտի գործարանի ընդլայնման և ցեմենտի արտադրության կազմակերպման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  հանրային 2-րդ լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218