ՆորություններԻրազեկում

COP17 համաժողովի մասնակիցների հյուրանոցային ամրագրումների վերաբերյալ

մայիսի 13, 2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
COP17 համաժողովի մասնակիցների հյուրանոցային ամրագրումների վերաբերյալ:
ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Երևանի հյուրանոցներում խոշոր պատվիրակությունների համար ամրագրվել է սահմանափակ քանակությամբ համարներ՝ հատուկ պայմանավորված սակագներով։
Խոսքը վերաբերում է այն երկրների և դիտորդ կազմակերպությունների պատվիրակություններին, որոնք կունենան 25 և ավելի մասնակից և դեռևս չեն իրականացրել իրենց կեցության ամրագրումները։
Համարները հասանելի են խմբային ամրագրման ձևաչափով և տրամադրվելու են «առաջինը դիմածին» սկզբունքով՝ նախնական ֆինանսական պարտավորության պայմանով։
Լրացուցիչ տեղեկությունների և ամրագրումների համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ կապ հաստատել կեցության կազմակերպման ծառայություն մատուցող թիմի հետ՝
- booking@cop17yerevan.am
Նամակում անհրաժեշտ է նշել՝
- երկրի կամ կազմակերպության անվանումը (subject line-ում),
- խմբային ամրագրման պատասխանատու անձի անունը,
- անհրաժեշտ սենյակների քանակը,
- կեցության ժամկետները (check-in / check-out),
- վճարման հասցեն։