COP17-ի հաջողության հետևում կանգնած մարդկանց գնահատանքի արժևորումը
նոյեմբեր 06, 2026
«COP17-ի հաջողությունը նաև այն մարդկանց աշխատանքի արդյունքն է, ովքեր նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ ապահովեցին համաժողովի նախապատրաստումն ու անցկացումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հրամաններով՝ համաժողովի նախապատրաստական, կազմակերպչական և օրակարգային աշխատանքներում ունեցած ներդրման համար շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներին և արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչներին հանձնվել են «COP17» արծաթյա ու բրոնզե հուշադրամներ և հուշանվերներ։
Այս խրախուսանքը գնահատանքի արտահայտություն է մասնագիտական նվիրվածության, հետևողական աշխատանքի և ընդհանուր նպատակի շուրջ ջանքերը միավորելու համար։
Համաժողովի յուրաքանչյուր ձեռքբերման հետևում մարդկանց ամենօրյա աշխատանքն է՝ բովանդակային ու բանակցային հարցերից մինչև կազմակերպչական բազմաթիվ մանրամասներ։ Այդ համատեղ ջանքերով հնարավոր դարձավ կյանքի կոչել Հայաստանի համար կարևոր այս իրադարձությունը։
Շնորհակալություն յուրաքանչյուրին՝ ներդրած ժամանակի, գիտելիքի ու եռանդի և այս պատասխանատու ճանապարհը միասին անցնելու համար։