ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Միջազգային հանդիպումներՊաշտոնականՆորություններ

COP17-ին ընդառաջ՝ համագործակցության խորացման շուրջ քննարկում

սեպտեմբեր 22, 2026

Հայաստան–Մեծ Բրիտանիա. COP17-ին ընդառաջ՝ համագործակցության խորացման շուրջ քննարկում:
Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ քննարկել է բնապահպանական օրակարգի շրջանակում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման և առաջիկա COP17-ի շուրջ համատեղ աշխատանքի հարցերը։
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները:
Կարևորել է Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական և փորձագիտական մասնակցությունը COP17-ին և մեր թիմերի միջև սերտ համակարգման շարունակականությունը՝ համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում։