Նորություններ

Քննարկվել են Հայաստանում թափոնների կառավարման բարեփոխումները

հուլիսի 22, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել Հանդիպում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և գործընկեր «CeeBankwatch Network» ցանցի ներկայացուցիչների հետ։
«CeeBankwatch Network»-ը  մշտադիտարկում է միջազգային զարգացման բանկերի կողմից ֆինանսավորվող նախագծերը՝ խթանելով շրջակա միջավայրի պահպանումը, սոցիալական և տնտեսապես կայուն աճը։ 
Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սոնա Հայրապետյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում թափոնների կառավարման բարեփոխումների, մասնավորապես՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման գործընթացի, թափոնների տեսակավորման և վերամշակման հարցեր, ինչպես նաև հանրության ներգրավվածությունը շրջանաձև տնտեսության նախաձեռնություններում։ 
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը և դրանց կիրառման առանձնահատկություններին, նախատեսված բացառություններին, ինչպես նաև շրջակա միջավայրի համար առավել անվտանգ այլընտրանքային լուծումներին