Տեղի է ունեցել ջրային ոլորտի վերաբերյալ աշխատաժողով
հունիսի 19, 2026
«Իմփաքթ հաբ Երևան» կազմակերպության գրասենյակում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգման» ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության և ՏԿԵՆ ջրային կոմիտեի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ջրային ոլորտում կրթության զարգացման թեմայով աշխատաժողով՝ ջրային ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների և Հայաստանի առաջատար բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը՝ կարևորելով աշխատաժողովի անցկացումը որպես հարթակ՝ առկա իրավիճակը, միջազգային փորձը, ոլորտում առկա բացերը և հետագա զարգացման ուղղությունները քննարկելու համար։
Անդրադարձել են Հայաստանում ավելի ժամանակակից, պահանջարկին համապատասխան և մրցունակ ջրային կրթության համակարգի ձևավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև Հայաստանի ջրային ոլորտի մարդկային ներուժի ամրապնդման և ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ քայլերին։
Աշխատժողովի շրջանակներում քննարկվել են Հայաստանի բուհերի կողմից ջրային ոլորտի մասնագետների պատրաստման ներկա վիճակը, ինչպես նաև երկրի ջրային ոլորտի ապագա կադրային ներուժի ապահովման ուղիները։ Նաև ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել բուհերում ջրային ոլորտի մասնագետների պատրաստման ու ոլորտում նրանց ինտեգրման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։