Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը
հոկտեմբեր 07, 2026
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նիստի ընթացքում Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է բնապահպանության և բնական ժառանգության պահպանության ոլորտների փոխկապակցվածությունը, ինչպես նաև այս ուղղություններով միջազգային համագործակցության զարգացման կարևորությունը։
Ընդգծել է, որ COP17-ի հյուրընկալումը նոր հնարավորություններ է ստեղծում բնական ժառանգության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում միջազգային համագործակցությունը խորացնելու համար։
Մեր նպատակն է համադրել բնության պահպանության, գիտության, կրթության և կայուն զարգացման ուղղությամբ ջանքերը՝ նպաստելով նաև Հայաստանի բնական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։