keyboard_arrow_left
ՊաշտոնականՆորություններ
Տեղի է ունեցել «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի բացման արարողությունը
հոկտեմբեր 16, 2026
Տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովին ընդառաջ անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման արարողությունը:
Գագաթնաժողովը համախմբել է տարբեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային մարտահրավերները քննարկելու և համատեղ գործողությունների շուրջ քաղաքական հանձնառությունն ամրապնդելու նպատակով։
Գագաթնաժողովի անցկացումը Երևանում ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի կարևոր դերակատարությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։