ԻրազեկումՆորություններ

Տավուշի բնության գեղատեսիլ անկյունը

մայիսի 26, 2026

Բերդի «Սորաններ» դենդրոպարկը Տավուշի մարզի բնության գեղատեսիլ և առանձնահատուկ անկյուններից մեկն է, որն աչքի է ընկնում հարուստ բուսականությամբ, խաղաղ միջավայրով և բնության հետ ներդաշնակ մթնոլորտով։ 
Դենդրոպարկը յուրահատուկ վայր է բնության սիրահարների, զբոսաշրջիկների և էկոտուրիզմով հետաքրքրվողների համար։ Խիտ անտառները, կանաչապատ տարածքները, հանգստի գոտիները և բնության գեղեցիկ տեսարանները ստեղծում են լիարժեք հանգստի և ճանաչողական զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ։
Բերդի «Սորաններ» դենդրոպարկում այցելուները հնարավորություն ունեն վայելելու մաքուր լեռնային օդը, բացահայտելու Տավուշի բնաշխարհի գեղեցկությունը, շրջելու բնական արահետներով և ժամանակ անցկացնել բնության խաղաղ միջավայրում։ 
Դենդրոպարկը նաև կարևոր նշանակություն ունի բնապահպանական կրթության, բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից՝ նպաստելով մարդու և բնության միջև պատասխանատու ու գիտակցված փոխհարաբերության ձևավորմանը։