Վանաձորում կկայանա «Սերմից մինչև սեղան» փառատոնը
օգոստոսի 12, 2026
Օգոստոսի 14–15-ին Վանաձորում կկայանա «Սերմից մինչև սեղան» փառատոնը
Քաղաքին սպասվում է տեղական բերքի, գիտության, ծառատունկի, գաստրո-շոուի և բաց քննարկումներով լի երկու օր:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեկ հարթակում կմիավորվեն գիտությունն ու կայուն տեղական արտադրությունը՝ ներկայացնելով տեղացի ֆերմերների էկոլոգիապես մաքուր արտադրանքը և ստեղծելով գիտության ու ֆերմերների միջև կապի ամրապնդման հնարավորություն։
- Օգոստոսի 14-ին՝
Տեղացի ֆերմերների էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցադրություն և վաճառք
Խորհրդանշական ծառատունկ
Գիտական բաց դասախոսություններ և վարպետության դասեր
«Զրո թափոն» սկզբունքով գաստրո-շոու
Մանկական էկո-գոտի
- Օգոստոսի 15-ին՝
«Համայնքներ, բիզնեսներ և գործընկերություն՝ հանուն կենսաբազմազանության» պանելային քննարկում՝ կենսաբազմազանության պահպանության գործում համագործակցության հնարավորությունների և առաջիկա CBD COP17 համաժողովի համատեքստում։
- ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ, Ուսանողական 9
- Օգոստոսի 14՝ 11:00-ից | Օգոստոսի 15՝ 13:00-ից
Սպասում ենք Ձեզ՝ բացահայտելու սերմից մինչև սեղան անցնող ճանապարհը։
Նախաձեռնությունն իրականացվում է WWF-Հայաստանի կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) միջոցով և WWF-Հայաստանի կողմից իրականացվող «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակում։