ՆորություններԻրազեկում
«Սոճուտ» դենդրոպարկում շարունակվում է սոճիների փոշոտման շրջանը
մայիսի 29, 2026
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում շարունակվում է սոճիների փոշոտման շրջանը՝ բնությանը հաղորդելով յուրահատուկ շունչ և գարնանային առանձնահատուկ մթնոլորտ։
Տարվա այս ժամանակահատվածում դենդրոպարկի արահետները լցվում են բնական թարմությամբ, իսկ մշտադալար ծառատեսակների ու ծաղկող թփերի համադրությունը ձևավորում է գեղատեսիլ և ներդաշնակ բնապատկեր։
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը շարունակում է այցելուներին ներկայացնել Հայաստանի դենդրոֆլորայի բազմազանությունն ու բնական արժեքները՝ ստեղծելով յուրահատուկ հնարավորություն բնության գեղեցկությունն ու հանգստությունը մեկ վայրում վայելելու համար։
- Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ, Լոռու մարզ, Հ. Գյուլագարակ