Սեպտեմբերի 18-ը՝ ջրի մոնիթորինգի համաշխարհային օր
սեպտեմբեր 18, 2026
Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու ջրային ռեսուրսների մշտադիտարկման կարևորությունը՝ դրանց վիճակը գնահատելու, փոփոխությունները բացահայտելու և արդյունավետ կառավարումն ապահովելու համար։ Հայաստանում ջրային ռեսուրսների ուսումնասիրությունն ունի ավելի քան մեկուկես դարի պատմություն։Իսկ այսօր ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիթորինգն իրականացնում է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը։ Մակերևութային ջրերի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքները՝ Հյուսիսային, Ախուրյան, Հրազդան, Սևան, Արարատյան և Հարավային։ Մոնիթորինգի դիտացանցում ներառված են գետերը, ջրամբարները, Արփա-Սևան ջրատարը և Սևանա լիճը։ Մոնիթորինգը ներառում է դաշտային դիտարկումներ և չափումներ, ջրի նմուշառում, նմուշների լաբորատոր հետազոտություններ և ստացված արդյունքների վերլուծություն։ Դաշտից՝ լաբորատորիա, իսկ լաբորատոր արդյունքից՝ գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն մեր ջրերի մասին։ Յուրաքանչյուր նմուշ, յուրաքանչյուր չափում և յուրաքանչյուր վերլուծություն օգնում է ավելի լավ հասկանալ մեր ջրերի վիճակը, ժամանակին բացահայտել փոփոխությունները և աջակցել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ Շնորհավորում ենք ջրային ռեսուրսների մոնիթորինգի ոլորտում աշխատող բոլոր մասնագետներին և շնորհակալություն հայտնում նրանց ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։