«Ջրվեժ» անտառպարկում կանցկացվի ճանաչողական և կրթական միջոցառում
սեպտեմբերի 01, 2026
Սեպտեմբերի 13-ին նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը։ Օրվա շրջանակում սեպտեմբերի 11-ին «Ջրվեժ» անտառպարկում կանցկացվի ճանաչողական և կրթական միջոցառում՝ «Բնության պահպանվող տարածքները՝ կենսաբազմազանության պահպանման կարևոր օջախներ» թեմայով։
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառմանը։ Եկե՛ք միասին ճանաչենք, բացահայտենք և պահպանենք մեր բնությունը։
Մասնակիցները կծանոթանան՝
- «Ջրվեժ» անտառպարկի կենդանական աշխարհին,
- բնորոշ բուսատեսակներին և դրանց նշանակությանը,
- կենսաբազմազանության և էկոհամակարգերի փոխկապվածությանը,
-️ բնության հատուկ պահպանվող տարածքների դերին ու նշանակությանը։
Ծրագրի ընթացքում նախատեսվում են մասնագետների հետաքրքիր ներկայացումներ, ճանաչողական շրջայց անտառպարկում, կենդանական և բուսական աշխարհի ցուցադրական նմուշների ուսումնասիրություն, հարցուպատասխան և ինտերակտիվ խաղ։
- «Ջրվեժ» անտառպարկ
- Սեպտեմբերի 11
- 11:00
- 010 688 204