ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՆորություններՊաշտոնական

Պաշտոնապես մեկնարկեց «Կունմինգի երկխոսությունը»

սեպտեմբեր 08, 2026

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաքում պաշտոնական միջոցառմամբ մեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»։

Որպես COP17-ի նախագահող՝ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է երկխոսության բացման լիագումար նիստին և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի նախագահության տեսլականն ու մոտեցումները Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման վերաբերյալ։

Միջոցառումը նվիրված է Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման նախապատրաստմանը։

Երկխոսությունը համախմբել է Կոնվենցիայի Կողմերի, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, ակադեմիական, մասնավոր և ֆինանսական հատվածների ու այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին։

Քննարկումների առանցքում են լինելու Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացն ու առկա բացերը, մինչև 2030 թվականը նպատակների և թիրախների իրականացման ուղղված լրացուցիչ քայլերը, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները։

Երկխոսության արդյունքները կներկայացվեն Երևանում կայանալիք COP17-ին և կարևոր հիմք կծառայեն Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայման շուրջ հետագա քննարկումների և որոշումների համար։