ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով Մոնրեալում է

սեպտեմբեր 15, 2026

Սեպտեմբերի 15-18-ը նախատեսված են բարձր մակարդակի աշխատանքային հանդիպումներ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ղեկավարության և պատասխանատու թիմերի հետ։
Քննարկումների առանցքում կլինեն Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերջնական փուլը, համաժողովի բանակցային և քաղաքական օրակարգը, բարձր մակարդակի միջոցառումների կազմակերպումն ու Կողմերի միջև արդյունավետ երկխոսության ապահովումը։
Այցի շրջանակում նախարար Մաթևոսյանը կմասնակցի նաև «CBD COP17 Endgame» բարձր մակարդակի աշխատանքային սեմինարին՝ նվիրված COP17-ի բանակցային գործընթացի արդյունավետ կառավարմանն ու համաժողովի հավակնոտ և հավասարակշռված արդյունքների ապահովմանը: