Շրջակա միջավայրի նախարարությունն e-draft.am հարթակում շրջանառել է նախագծերը
սեպտեմբերի 01, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունն e-draft.am հարթակում շրջանառել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2294-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N 438-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը։
Նախագծերի ընդունումը կապահովի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի համապատասխանությունը օրենքին և կբերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10578/about