ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանն ընդունել է «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» ծրագրի ղեկավարին

նոյեմբեր 12, 2026

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև զարգացման համագործակցության միջկառավարական խորհրդակցություններին ընդառաջ՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանն ընդունել է «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավարին։
Հանդիպման ընթացքում քննարկվել կողմերի միջև համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները, Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքները, լճի կենսաբազմազանության պահպանման, ջրի որակի բարելավման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերը։
Անդրադառնալով EU4Sevan+ ծրագրին՝ ներկայացվել են դրա հիմնական նպատակներն ու նախատեսվող գործողությունները։ Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ավազանի համայնքների՝ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը՝ խթանելով ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարումը, կայուն գյուղատնտեսությունը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավումը
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարելագործել ջրային ռեսուրսների կառավարման և մշտադիտարկման համակարգերը, զարգացնել համայնքների կարողությունները, փորձարկել ջրի աղտոտման նվազեցման, կեղտաջրերի մաքրման և կրկնակի օգտագործման նորարարական ու բնահեն լուծումներ, ինչպես նաև խթանել տեղական համայնքների մասնակցությունը Սևանա լճի պահպանության գործընթացներին։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակական զարգացումը՝ ուղղված Սևանա լճի բնապահպանական վիճակի բարելավմանը և հարակից համայնքների կայուն զարգացմանը։