ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Տեսանյութեր

Ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը

հոկտեմբեր 05, 2026

COP17-ին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում են COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը։
Այն Կենտրոնական բանկի առաջին հուշադրամն է՝ պատրաստված վերամշակված արծաթից։ Արտադրության ընթացքում չեն օգտագործվել գազ կամ այլ հանածո վառելիքներ. հատումն իրականացվել է ամբողջությամբ արևային էներգիայի օգտագործմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստված են վերամշակված թղթից։ Հուշադրամը թողարկվել է ներկայացուցչական նպատակներով։
Այն ոչ միայն խորհրդանշում է կենսաբազմազանության պահպանությունը, այլև իր ստեղծման ձևով արտացոլում COP17-ի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»։ 
COP17 | Երևան, Հայաստան | 19–30 հոկտեմբերի, 2026