ՆորություններՊաշտոնական

Նախարար Համբարձում Մթևոսյանը ընդունել է Բասիլ Վան Հավրեին

հուլիսի 21, 2026

Նախարար Համբարձում Մթևոսյանը  ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ Վան Հավրեին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համաժողովին նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններն ու առկա մարտահրավերները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի դերակատարությանը, նախագահության ռազմավարական առաջնահերթություններին, բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին և այն քայլերին, որոնք կնպաստեն կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանը համաժողովի ընթացքում։
Կարևորվել է  նաև COP17-ի նախագահության դերը ոչ միայն համաժողովի արդյունավետ անցկացման, այլև կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։
Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական և թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահեն նախագահություն՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի: