Նորություններ
Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ղեկավար կազմին
մայիսի 11, 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի ղեկավար կազմին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Seaside Startup Summit Armenia 2026-ի կազմակերպչական աշխատանքները և համագործակցության հնարավորությունները՝ COP17-ի շրջանակում նախատեսվող միջոցառումների համատեքստում։
Քննարկվել է նաև միջազգային մասնակիցների ներգրավման, թեմատիկ քննարկումների, կրթական և տեխնոլոգիական հարթակների ձևավորման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր՝ նպատակ ունենալով ապահովել արդյունավետ և բովանդակային համագործակցություն COP17-ի շրջանակում իրականացվելիք միջոցառումների ընթացքում։