Նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
ապրիլի 10, 2026
Մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց նախարարության ենթակա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղ, որտեղ ներկայումս տեղակայված է նաև ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Գյումրիի տեղամասը։ Այցի ընթացքում տեղում ծանոթացան շենքային պայմաններին, ծառայության գործունեության կազմակերպման ընթացքին, նյութատեխնիկական ապահովվածությանը և աշխատանքային միջավայրին։ Քննարկեցին նաև առկա խնդիրներն ու առաջնահերթությունները։ Այնուհետև այցելեցին Էկոպարեկային ծառայության մարզային տեղամասի համար դիտարկվող նոր տարածք՝ գնահատելու դրա համապատասխանությունը ծառայության կարիքներին և հետագա օգտագործման հնարավորությունները։ Տեղում իրականացվեց տարածքի ընդհանուր զննություն, քննարկվեցին ենթակառուցվածքային պայմանները, հասանելիության հարցերը և ծառայության տեղակայման տեսանկյունից կարևոր այլ հանգամանքներ։