Տեսանյութեր

Նախարար Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է ոլորտի բարեփոխումներին

մարտի 31, 2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ խնդիրներին և իրականացվող ծրագրերին՝ անտառապատման աշխատանքներից մինչև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ տարվող քայլեր։
Հարցազրույցի ընթացքում նախարարը ներկայացրել է նաև COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ակնկալվող արդյունքներն ու Հայաստանի դերակատարությունը այս կարևոր միջազգային գործընթացում։

https://www.facebook.com/reel/26362107740107938