Նորություններ

Նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Շատո դը Ֆոնտենբլո պալատ և հարակից բնական տարածքներ

ապրիլի 27, 2026

«Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Շատո դը Ֆոնտենբլո պալատ և  հարակից բնական տարածքներ։
Ֆոնտենբլոն Ֆրանսիայի կարևորագույն պատմամշակութային կենտրոններից է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ իր բացառիկ արժեքի շնորհիվ։
Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև Ֆոնտենբլոյի անտառին՝ ավելի քան 20,000 հեկտար տարածքով և հարուստ կենսաբազմազանությամբ կարևոր բնական տարածք, որը համարվում է պահպանվող բնական տարածքների վաղ օրինակներից մեկը։
Ֆոնտենբլոն եզակի օրինակ է, որտեղ պատմությունն ու բնությունը ներդաշնակորեն համակցվում են։ 
Այցը հնարավորություն է տվել տեղում ուսումնասիրելու նման ինտեգրված կառավարման մոտեցումները և կարևոր հետևություններ անել մշակութային և բնական ժառանգության համատեղ պահպանության ուղղությամբ։