ՆորություններՊաշտոնական

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները

հուլիսի 20, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանը  հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (CBD COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։ 
Սա արդեն երրորդ հանդիպումն էր նման ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բաց, ներառական և արդյունավետ երկխոսությունը  գործընկերների հետ, ներկայացնել իրականացված աշխատանքները, լսել նրանց առաջարկներն ու պատասխանել կազմակերպչական և բովանդակային հարցերին։
Հանդիպման ընթացքում նախարարն  անդրադարձել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացին, վերջին ամիսներին միջազգային գործընկերների հետ իրականացված համագործակցությանը, ինչպես նաև համաժողովի առանցքային փուլերին։
Ներկայացվել է  COP17 նախագահության նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն համաժողովից հետո ևս նպաստել կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջազգային համագործակցության, նորարարական լուծումների և գործնական արդյունքների ձևավորմանը։  
Հանդիպման ընթացքում գործընկերներին ներկայացվեցին նաև համաժողովի կազմակերպչական և լոգիստիկ նախապատրաստական աշխատանքները՝ ենթակառուցվածքների պատրաստվածությունը, տրանսպորտային ապահովման, անվտանգության, պատվիրակությունների ընդունելության, գրանցման, հաղորդակցության և այլ կազմակերպչական ուղղություններով իրականացվող աշխատանքները։