keyboard_arrow_left
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ջուլի Դաբրուզինի և Նատալի Պրևոյի հետ
սեպտեմբեր 22, 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Դաբրուզինի և բնության հարցերով պետական քարտուղար Նատալի Պրևոյի հետ:
Քննարկվել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առաջնահերթությունները և կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման ուղղությամբ համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև կլիմայի փոփոխությանն ու կենսաբազմազանության կորստին ուղղված փոխկապակցված գործողություններին, էկոհամակարգերի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։