Նախարարը քննարկում է ունեցել Շիրակի մարզում ՇՄՆ ենթակա կառույցների ղեկավարների հետ
ապրիլի 10, 2026
Շիրակի մարզպետի աշխատակազմում նախարար Մաթևոսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզում Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների ղեկավար կազմի հետ։ Մարզպետի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից այս կարևոր միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպումը պահանջում է նաև մարզային կառույցների ակտիվ և համակարգված ներգրավվածություն։ Անդրադարձել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալությունների գործընթացին։ Նախարարը կարևորել է բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ պետք է խթանել բնահեն լուծումների վրա հիմնված ներդրումային ծրագրերը՝ ապահովելով ինչպես բնական ռեսուրսների պահպանումը, այնպես էլ համայնքների կայուն զարգացումը։ Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներին տրվել է հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու վերահսկողությունը, բարձրացնելու պահպանության արդյունավետությունը և բացառելու բնապահպանական իրավախախտումները։ Քննարկել են նաև «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում խոտհարքների օգտագործման հետ կապված խնդիրները։ Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը պետք է ստանան գործնական լուծումներ՝ պահպանելով բնապահպանական սահմանափակումները և միաժամանակ ապահովելով նրանց սոցիալ-տնտեսական շահերի իրացումը։ Շիրակի մարզում աշխատանքները պետք է լինի համակարգված, պատասխանատու և միտված երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։