ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Նախարարը մասնակցել է Կանաչ արդյունաբերացման արագացմանն ուղղված երկխոսությանը

սեպտեմբեր 25, 2026

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կանաչ արդյունաբերացման արագացմանն ուղղված բարձր մակարդակի լուծումների երկխոսությանը»։ Նախարարն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար կանաչ արդյունաբերացումը միայն արտանետումների կրճատում չէ։ Այն տնտեսական զարգացման նոր մոդելի ձևավորման հնարավորություն է՝ միտված մրցունակության և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, նոր հնարավորությունների ու աշխատատեղերի ստեղծմանը՝ միաժամանակ պահպանելով բնական համակարգերը։ Անդրադարձել է նաև Հայաստանի՝ COP17-ի  նախագահությանը, որի շրջանակում երկրի առաջնահերթությունը պետք է լինի միջազգային հանձնառությունները կոնկրետ գործողությունների, ներդրումային լուծումների և արդյունավետ գործընկերությունների վերածելը։