ԻրազեկումՆորություններ

Նախատեսված աղբահավաքը հետաձգվում է

մայիսի 18, 2026

Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ եղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված՝ Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում մայիսի 𝟏𝟔-ին նախատեսված աղբահավաքը հետաձգվում է։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկություններով՝ մասնավորապես Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում սպասվում են օդի ջերմաստիճանի նվազում, մառախուղ, առատ տեղումներ՝ անձրևի, իսկ առանձին հատվածներում՝ նաև թաց ձյան տեսքով, որոնց պատճառով հնարավոր չի լինի անտառմաքրումն իրականացնել։
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպչական աշխատանքներին մասնակցության և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած նախարարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, կամավորներին՝ ցուցաբերած պատասխանատու և համագործակցային վերաբերմունքի համար։
Միջոցառման անցկացման նոր ժամկետի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։