Նախաձեռնություն ուղղված կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը
նոյեմբեր 27, 2026
Այսօր մեկնարկել է աննախադեպ նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի բարձր լեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։
Երկար տարիների ընդմիջումից հետո, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։
Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։
Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ․ նախատեսվում է տարեցտարի ընդլայնել ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։
Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և բնական ժառանգության պահպանության ուղղությամբ։