keyboard_arrow_left
Նորություններ
սեպտեմբեր 17, 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կենսաբանական
բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերի հետ
հերթական հանդիպման ընթացքում անդրադարձել է COP17-ի նախապատրաստման
ընթացքին, առաջիկա անելիքներին և համաժողովի առանցքային քաղաքական ու
բանակցային հարցերին։
Օրվա ընթացքում շարունակվել են նաև աշխատանքային քննարկումները Կոնվենցիայի
քարտուղարության գործընկերների հետ՝ COP17-ի բարձր մակարդակի հատվածի,
առաջնորդների գագաթնաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստման
շուրջ։
Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ շարունակվում են սերտ աշխատանքը
Կոնվենցիայի քարտուղարության հետ՝ համաժողովի արդյունավետ և լիարժեք
նախապատրաստումն ապահովելու համար։