Մեկնարկեց COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա
մարտի 09, 2026
Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ անցկացվում են COP17-ի նախագահության առաջնահերթություններին նվիրված աշխատանքային քննարկումներ։
Եռօրյա աշխատանքային միջոցառումների շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ղեկավարության, միջազգային գործընկերների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Այցի մեկնարկին՝ նախքան օրակարգային հանդիպումները, նախարար Համբարձում Մաթևոսյանն առանձին աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի և գործադիր քարտուղարի տեղակալ Ջիհյուն Լիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են այցի օրակարգը, կազմակերպչական մանրամասները, ինչպես նաև COP17 համաժողովի նախագահության շրջանակներում Հայաստանի դերակատարությանը և առաջիկա համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։