Տեսանյութեր
Մեկնարկել են Էկոպարեկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները
մարտի 24, 2026
Մեկնարկել է Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի, Ճամբարակի, Սևանի տեղամասերի գլխավոր և ավագ էկոպարեկների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլը՝ համաձայն Կառավարության որոշմամբ սահմանված կարգի:
Ըստ սեռատարիքային խմբերի դիմորդները պետք է հանձնեն հետևյալ նորմատիվները՝
- վազք-100 մետր,
- վազք-1000 մետր ,
- ձգումներ պտտաձողի վրա,
- սեղմումներ - հենում, մարմնի բարձրացում մեջքի վրա պառկած:
Հաշվի առնելով դիմորդների սեփական քաշի առանձնահատկությունները, կատարվում է նորմատիվների թեթևացում: