ՆորություններԻրազեկում
Մեկնարկել են զբոսաշրջային արահետների բարելավման սեզոնային աշխատանքները
հունիսի 03, 2026
Զբոսաշրջային արահետների բարելավման սեզոնային աշխատանքներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում։
ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում, «Սոսու պուրակ» արգելավայրում և «Արևիք» ազգային պարկում կատարվել են արահետների նշագծման, անցուղիների մաքրման և նոր տեղեկատվական, ուղղորդող և զգուշացնող ցուցանակների տեղադրման աշխատանքներ, որոնք կկրեն շարունակական բնույթ։
Հիշեցնենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող արահետներ մուտք գործելու համար անհրաժեշտ է նախօրոք ստանալ մուտքի անցագիր։