ԻրազեկումՆորություններ

Հրավիրում ենք Եղեգիս Ֆեստի

հուլիսի 23, 2026

Աշխարհում ընդամենը 36 գոտի կա, որոնք կենսաբազմազանության թեժ կետ են և Հայաստանը՝ հատկապես Վայոց ձորի այս հատվածը, գտնվում է դրանցից մեկի սրտում։
Բայց «թեժ կետ» նշանակում է ոչ միայն եզակի հարստություն, այլև բարձր զգայունություն ու վտանգվածություն։ Եղեգիսում կողք կողքի ապրում են Կարմիր գրքի «աստղերը»՝ բեզոարյան այծերը, գորշ արջերն ու կովկասյան հովազը։ Սա բնության խճանկար է, որտեղ յուրաքանչյուր օղակ կապված է մյուսի հետ։
Մեղրը՝ որպես բնության առողջության անձնագիր
Այս էկոլոգիական շղթայում մեր հանրահայտ լեռնային մեղրը հանդես է գալիս ոչ թե որպես առանձին արտադրանք, այլ որպես տարածաշրջանի առողջության բնական ցուցիչ։ Չոր ու տափաստանային կլիմայում, անգամ մերկ ժայռերի արանքում աճող վայրի ֆլորան ու դեղաբույսերը թույլ են տալիս մեղուներին ստեղծել բացառիկ եզակի ու մաքուր արդյունք։ Մեղվի գոյությունն ու մեղրի որակը մարդու և բնության փոխշահավետ կապի ամենախոսուն գործնական ապացույցն են։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովին (COP17) ընդառաջ, որը հյուրընկալելու է Հայաստանը, «Եղեգիս Fest»-ը ներկայանում է որպես պատրաստի, կենդանի հարթակ։ Այն աշխարհին ցույց է տալիս, որ երբ համայնքն ու լրագրողները ներգրավված են, իսկ տեղի բնությունը՝ պաշտպանված, «թեժ կետերը» դադարում են վտանգված լինել։ Դրանք սկսում են համայնքին բերել ճանաչելիություն, կայուն եկամուտ և էկոտուրիստական նոր հեռանկարներ։
Հուլիսի 25-ին եկե՛ք Վայոց ձոր, Եղեգիս համայնքի Հորս բնակավայր։ Փորձե՛ք բնության համը, ճանաչե՛ք թեժ կետի հզորությունն ու դարձե՛ք կայուն համակեցության մասնիկը՝ https://www.facebook.com/share/18arhqGHsB/?mibextid=wwXIfr