ԻրազեկումՆորություններ

Հրապարակվել է COP17-ի ՔՀԿ-ների մասնակցության ուղեցույցը

հուլիսի 31, 2026

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն մշակել և հրապարակել է «ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին՝ CBD COP17-ի քաղաքացիական հասարակության մասնակցության» ուղեցույց՝ որպես աշխատանքային գործիք, որը կնպաստի CBD COP17-ին քաղաքացիական հասարակության տեղեկացված մասնակցությանը։
Ուղեցույցի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության իրազեկվածությունը CBD COP17-ի վերաբերյալ՝ տրամադրելով CBD COP17-ի նշանակության, կազմակերպման և մասնակցության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։
Ուղեցույցը ներկայացնում է CBD-ի նպատակները, արձանագրությունների, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նշանակությունը, Կոնվենցիայի հիմնական կառավարման և օժանդակ մարմինների գործառույթները, COP-ի նշանակությունը, մասնակցության ընթացակարգերը, գրանցման եղանակները, Հայաստանում անցկացվելիք CBD COP17-ի նախնական օրակարգը և մասնակցության ձևաչափերը։
Ուղեցույցին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www.ecolur.org/files/uploads/