Տեսանյութեր

Հունվարի 1- ից պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն

հուլիսի 16, 2026

Կարգելվի՝
Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, շրջիկ առևտրի կետերում և տոնավաճառներում։
Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։
Բացառություն կկազմեն՝
կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը,
երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերը։
Կարգելվի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի և տարաների վաճառքն ու առկայությունը՝
- ափսեներ,
- բաժակներ,
- գդալներ,
- պատառաքաղներ,
- դանակներ,
- ըմպելու և խառնելու ձողիկներ։
Բացառություն է սահմանվել միայն կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների դեպքում։
Ի՞նչն է փոխարինելու պլաստիկին
Որպես անվտանգ և շրջակա միջավայրի համար առավել բարենպաստ այլընտրանք առաջարկվում են՝
- թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները,
- թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը,
- թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։
Սահմանված պահանջների խախտման դեպքում տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ․
առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում,
կրկնակի խախտման դեպքում՝ 100 000-ից 150 000 դրամ վարչական տուգանք։