Նորություններ

Հերքում. «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը խեղաթյուրել է փաստերը

ապրիլի 14, 2026

«Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը խեղաթյուրել է փաստերը:
«Ադրբեջանական անտառահատումներ Շիկահողի արգելոցում. ՇՄՆ-ն տեղյակ է, Փաշինյանը՝ ո՞չ» վերնագրով հրապարակման մեջ առկա են պնդումներ և մեկնաբանություններ, որոնք վերագրվում են Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներկայացվելով որպես փաստ, մինչդեռ, բնավ  չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես վերնագիրը, այնպես էլ  բովանդակության մի շարք ձևակերպումներ մոլորեցնող են։
Միաժամանակ, հրապարակման մեջ նախարարության պատասխանը ներկայացվել է ընտրովի մեջբերումներով՝ անտեսելով ամբողջական համատեքստը։ Արդյունքում ձևավորվել է իրականությանը չհամապատասխանող տպավորություն, թե իբր գերատեսչությունը հաստատել է նոր կամ ընթացիկ անտառահատումներ։
Բացի այդ, նույն նյութում փորձ է արվում ստեղծել հակադրություն ՀՀ վարչապետի հայտարարության և նախարարության պատասխանի միջև։ Սակայն նման մեկնաբանությունը բխում է ոչ թե  պաշտոնական պատասխանից, այլ դրա ընտրովի և խեղաթյուրված ներկայացումից։
Կոչ ենք անում առաջնորդվել պաշտոնական աղբյուրների ամբողջական տեղեկատվությամբ և զերծ մնալ դրա աղավաղված մեկնաբանություններից։